-
09.12.2016|
00:58
…թե Հայաստանում հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել` հեռացող յուրաքանչյուր չինովնիկ պաշտոնավարման ավարտին փորձում է տակից փախչող աթոռից քաղել առավելագույնը:
-
06.12.2016|
00:49
Ծառուկյանը, որն ունի առյուծների և վագրերի բավականին «ներկայանալի թիմ», աշխարհում այն եզակիներից է, որ այդ «թիմում» ունի սպիտակ վագր ու սպիտակ առյուծ, որոնք բնության մեջ հազվադեպ են հանդիպում:
-
02.12.2016|
00:46
...թե վերջերս ստեղծված «Միասնություն» հասարակական կազմակերպությունը փորձում է հայտնվել Ծառուկյանի և նախագահականի «կողքին» կամ «միջև»:
-
29.11.2016|
00:38
... թե նախընտրական փուլում ընթանալու է և արդեն իսկ ընթանում է լրատվական դաշտի խիստ կանոնակարգման, «բյուրեղացման» գործընթաց, քանզի, «վերին պատասխանատուների» համոզմամբ, այդ դաշտն անչափ լղոզված է, աջ ձեռքը չգիտե` ինչ է անում ձախը:
-
25.11.2016|
01:25
...թե ՊԵԿ ղեկավարի պաշտոնում Վարդան Հարությունյանի նշանակումն ուշացավ, որովհետև քննարկվում էր նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի եղբորը «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն նշանակելու հարցը. վերջինս, ճիշտ է, Ռուսաստանի հյուսիսային օկրուգում «լավ գործի է», սակայն խնդիրն այս դեպքում աշխարհաքաղաքական է եղել:
-
22.11.2016|
00:25
...թե պառլամենտ մտնելու համար պայքարը երբևէ այդքան թեժ չի եղել քաղաքական ուժերի միջև, որքան այս անգամ. շատ մեծ մրցավազք է դեպ նախագահական՝ թե՛ անհատական, թե՛ «կորպորատիվ» մակարդակներում. բոլորը միաբերան կրկնում են` «իր խոսքին ենք սպասում, ինքը ոնց կասի»:
-
18.11.2016|
01:01
...թե հայոց խորհրդարանի գործարար հատվածը ևս իրարանցման մեջ է։ Նորություն չէ, բոլորն էլ ուզում են նորից անձեռնմխելիություն ապահովող պատգամավորական մանդատ ստանալ։
-
15.11.2016|
00:32
...թե ցմահ դատապարտյալների վիճակը գնալով անտանելի է դառնում, իսկ պատկան մարմինները, նրանց հավաստմամբ, կատարյալ անտարբերության են մատնել իրենց։ Անգամ ծայրահեղ քայլերը՝ հացադուլը, բերան կարելը, երակներ կտրելը համարվում են սովորական դեպքեր։ Ասում են նաև, թե երկու օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի ինֆարկտից մահացել է 55-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, որն արդեն տասը-տասներկու տարի անցկացրել էր բանտում։
-
11.11.2016|
01:11
...թե վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն առանձնացնում է այն քաղաքական գործիչների ներկայացրած տնտեսական առաջարկները, որ կարող են օգտակար լինել այս կառավարության գործունեության համար։ Դրանք խորհրդականը քննարկում է նաև վարչապետի հետ։
-
08.11.2016|
00:22
...թե հեռուստաընկերությունների համար նախընտրական գրաքննությունը սկսված է։ Որոշ ԶԼՄ-ներում վերադասավորումներ են, և հիմնական թիրախ են դարձել քաղաքական ձևաչափով հաղորդումները։
© Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am